Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անկարայի հետ հարկավոր Է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն

Անկարայի հետ հարկավոր Է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հարաբերությունների վերջնական խզման չի ձգտում Թուրքիայի հետ, սակայն տվյալ փուլում Անկարայի հետ «կոշտ եւ պահանջկոտ երկխոսություն» վարելու անհրաժեշտություն Է տեսնում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 20-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները: «Մենք շատ հագեցած բանավեճ ունեցանք Թուրքիայի շուրջ:

Մենք համաձայնեցինք, որ մեզ հարկավոր Է խուսափել Անկարայի հետ խզումից եւ միաժամանակ շատ կոշտ ու պահանջկոտ երկխոսություն վարել»,-ասել Է ֆրանսիական պետության ղեկավարը: Նա նաեւ նշել Է, որ Եվրոպան մտադիր Է վերանայել իր հարաբերությունները թուրքական կողմի հետ՝ հաշվի առնելով այդ երկրի ներքաղաքական իրադրության մեջ տեղի ունեցած արմատական փոփոխությունները:

«Այսպիսով, մենք պետք Է Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բովանդակությունը համապատասխանեցնենք Թուրքիայում կատարված փոփոխություններին, որտեղից մտահոգիչ ազդանշաններ են ստացվում»,-հավելել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am