Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Սպասվող լրահոս. 20.10.2017


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հոկտեմբերի 20-ին, Հայաստան կայցելի Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին։ Լեհաստանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Վիտոլդ Վաշչիկովսկիի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և Իմփաքթ Հաբ Երևանը հրավիրում են «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» պոստերային արվեստի ցուցահանդեսի բացմանը: «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» մեկ տարի տևողությամբ ծրագիր է, որը իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Պոստերային արվեստի մրցույթին  մասնակցել են Հայաստանից եւ աշխարհից 75 արվեստագետներ, որոնցից 35-ն ընտրվել են մասնակցելու ցուցահանդեսին: Առաջին 3 հաղթող պոստերները կհայտարարվեն բացման օրը: 

Թուրքիայում ձերբակալվել է «Անադոլու կուլտուր» ՀԿ-ի նախագահ, գործարար, հասարակական գործիչ Օսման Կավալան: Այդ կապակցությամբ «Վերադարձ հիմնադրամ»-ի նախագահ Արագած Ախոյանը, Թուրքիայից հասարական, քաղաքական գործիչ, լրագրող Րաֆֆի Հերման Արաքսը հանդես կգան հայտարարությամբ:

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է 25-ամյակը: Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարյասին կներկայացնի ծրագրի նվաճումները և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից Հայաստանում նախատեսված աշխատանքները:

Վերջին շրջանում սպառողական շուկայում գրանցված թանկացումների հարցը շարունակում են քննարկել ոլորտի մասնագետները: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը հրավիրված մամուլի ասուլիսում կանդրադռանա  սպառողական շուկայի միտումներին: Նա ամփոփ դիտարկումներ կանի վերջին թանկացումների հնարավոր պատճառների վերաբերյալ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց քայլեր ձեռնարկել նվազեցնելու Երևանում աշխատանքային օրերին առաջացող խցանումների դեպքերը: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը լրագրողների հետ հանդիպմանը կանդրադառնա վարչապետի հանձնարարականին, տրանսպորտային գերծանրաբեռնվածությանը:

Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեում դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը ստացել է Մեդիչիի «Lorenzo IL Magnifico» ոսկե մեդալը։ Հոկտեմբերի 6-15-ը կայացած բիենալեի «Ոսկերչության արվեստ» անվանակարգում Նուռը դարձել է գլխավոր մրցանակակիր: Այսօր հրավիրված ասուլիսում Նուռը կներկայացնի մանրամասներ բիենելի մանրամասները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ