Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բարսելոնա»-ն, «Բավարիա»-ն և «Յուվենտուս»-ը հաղթանակներ տոնեցին. Չեմպիոնների լիգա

«Բարսելոնա»-ն, «Բավարիա»-ն և «Յուվենտուս»-ը հաղթանակներ տոնեցին. 
Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացաՆ A, B, C, D խմբերի երրորդ տուրի հանդիպումները:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ B խմբում Մյունխենի «Բավարիա»-ն 3:0 հաշվով գերազանցեց «Սելթիկ»-ին, ՊՍԺ-ն արտագնա խաղում 0:4 հաշվով հաղթեց «Անդերլեխտ»-ին:

C խմբում «Չելսի»-«Ռոմա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով, իսկ «Ղարաբաղ»-«Ատլետիկո» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:

D խմբում «Բարսելոնա»-ն «Նոու Կամպ» մարզադաշտում 3:1 հաշվով հաղթեց «Օլիմպիակոս»-ին: Իտալական «Յուվենտուս»-ն առավելության հասավ «Սպորտինգ»-ի նկատմամբ՝ 2:1 հաշվով:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մյուս հանդիպումները կկայանան հոկտեբերի 31-ին և նոյեմբերի 1-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am