Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Բենֆիկա»-ին. Չեմպիոնների լիգա

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Բենֆիկա»-ին. Չեմպիոնների 
լիգա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում հաղթեց «Բենֆիկա»-ին (0:1):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսում երկու թիմերն էլ բազմաթիվ հնարավորություններ ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն անարդյունք: Երկրորդ կեսի 65-րդ րոպեին Ռեշֆորդի տուգանային հարվածից հետո «Բենֆիկա»-ի դարպասաը որսալով գնդակը, այն իր հետ տարավ դարպասի մեջ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն առաջ անցավ հաշվի մեջ:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց խաղի ավելացված րոպեին:

A խմբի մյուս խաղում «Բազել»-ը 0:2 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը A խմբի առաջատարն է 3 խաղերից հետո հավաքելով 9 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am