Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Անդրոիդները կդառնան մարդկանց բիզնես-գործընկերները. ճապոնացի փորձագետներ

Անդրոիդները կդառնան մարդկանց բիզնես-գործընկերները. ճապոնացի փորձագետներ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապագայում ռոբոտ-անդրոիդները կկարողանան ոչ միայն մարդկանց փոխարինել աշխատանքում, այլեւ դառնալ նույնիսկ նրանց բիզնես-գործընկերները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է Hiroshi Ishiguro Laboratories ճապոնական լաբորատոնիայի հիմնադիր, պրոֆեսոր Հիրոսի Իսիգուրոն:

«Մենք արդեն անդրոիդներն օգտագործում ենք որպես լուրերի հաղորդավարներ, դռնապաններ, խանութների կենդանի մանեկեններ, մատուցողներ: Անդրոիդները երբեք չեն հոգնում, նրանք կարող են շարունակել աշխատանքը, երբ մարդն այլեւս ուժասպառ Է եղել»,-հայտնել Է նա, նշելով, որ անհրաժեշտ բոլոր տվյալները եւ տեղեկատվությունը անդրոիդներն ստանում են big data-ի՝ տեղեկատվության մեծ ծավալի հավաքման եւ մշակման համակարգի միջոցով:

«Մենք արդեն ունենք անդրոիդների օգտագործման բազմաթիվ եղանակներ: Եթե մենք ցանկանանք, ապագայում կկարողանանք անդրոիդներն օգտագործել որպես բիզնես-գործընկերներ, դա առանձնահատուկ դեպք կլինի»,- հավելել Է նա:

Ներկայում Իսիգուրոն արտաքնով իրեն նման ռոբոտն օգտագործում Է աշխատանքային նպատակներով. անդրոիդը փոխարինում Է պրոֆեսորին եւ դասախոսություններ Է կարդում նրա փոխարեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am