Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է ավտոբուսում գողացված քարտով  կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է ավտոբուսում գողացված քարտով  կանխիկացման 
փորձ կատարած անձի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողացված քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսով երթևեկելու ընթացքում քաղաքացու պայուսակից  գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, նույնականացման քարտ, բանկային քարտեր: Գողացված բանկային քարտերից մեկով նույն օրը  կատարվել է գումարի կանխիկացման փորձ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի  անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Տեսանյութը՝ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am