Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երեկվա տեղումները մի քանի օրով հետաձգել են կարտոֆիլի բերքահավաքը Գեղարքունիքում

Երեկվա տեղումները մի քանի օրով հետաձգել են կարտոֆիլի բերքահավաքը Գեղարքունիքում

ԳԱՎԱՌ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքում հոկտեմբերի 16-ին տեղացած անձրեւը, որը որոշ տեղեր գիշերային ժամերին փոխվել է ձյան, շատ տնտեսություններում խաթարել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքը՝ այն հետաձգելով եւս մի քանի օրով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, հետկեսօրին տեղացել է առատ անձրեւ, որն ուղեկցվել է քամու ուժգնացմամբ, անմիջապես ընդհատվել են բերքահավաքի եռուն աշխատանքները կարտոֆիլի դաշտերում, նույնիսկ հնարավոր չի եղել ցեխոտ դաշտերից տեղափոխել պարկերի մեջ լցված բերքը: «Բեռնատար մեքենաներն ի վիճակի չէին դաշտեր մտնելու եւ հավաքած բերքը բեռնելու: Տարբեր համայնքների տնտեսություններում դեռ չհավաքած է մնում կարտոֆիլի, կաղամբի, գազարի բերքի մոտ 30 տոկոսը: Տեղումներն այնքան առատ են, որ առաջիկա մի քանի օրերին դժվար թե հողը չորանա, ձյունը հասել է մինչեւ մեր գյուղի փեշերը: Եթե գոնե մի շաբաթ ժամանակ տա, մարդիկ կհասցնեն հավաքել բերքը, թեեւ ցրտահարության վտանգն էլ առկա է գիշերային ժամերի ընթացքում: Մարդիկ ամբողջ տարին պայքարեցին երաշտի դեմ, հիմա էլ ջանում են օր առաջ անկորուստ հավաքել բերքը, սակայն եղանակային անբարենպաստ պայմաններն, այդուհանդերձ, անում են իրենց գործը»,- ասաց Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ պարենային կարտոֆիլը տեղում վաճառվում է 120-130 դրամով, ինչը մոտ 20-30 դրամով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շուկայական գնից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am