Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Appie-ը iPhone X-ի ռեկորդային փոքր խմբաքանակ Է թողարկել

Appie-ը iPhone X-ի ռեկորդային փոքր խմբաքանակ Է թողարկել
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPhone X-երի առաջին խմբաքանակն ուղարկվել Է մատակարարներին: Այն ներառում Է ընդամենը 46,5 հազար սարք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 9to5mac-ը:

Աղբյուրի խոսքով՝ սմարթֆոնները Չինաստանից բեռնառաքվել են Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Նիդեռլանդներ: Համապատասխանաբար, մինչեւ նոյեմբերի 3-ին վաճառքների սկսվելը, կուղարկվեն եւս մի քանի խմբաքանակներ: Ցածր ցուցանիշները կարող են կապված լինել TrueDepth խցիկի համար բաղադրատարրերի անբավարարության հետ, ինչի պատճառով օրական արտադրվում Էր 10 հազարից պակաս սմարթֆոն:

Նման խմբաքանակը ռեկորդային ցածր Է Apple-ի համար: Այսպես, iPhone 8-ի առաջին խմբաքանակը կազմում Էր ավելի քան 900 հազար սմարթֆոն: Վերլուծաբանները վստահ են, որ եթե նույնիսկ ընկերությանը հաջողվի մինչեւ վաճառքների սկսվելը թողարկել 1 մլն սմարթֆոն, դրանք չեն բավականացնի բոլոր ցանկացողներին գոհացնելու համար, ինչը դեֆիցիտ կառաջացնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am