Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունել է Բեռլինի հայկական դպրոցների սաներին

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունել է Բեռլինի հայկական դպրոցների 
սաներին
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 14-ին` քաղաքամայր Երևանի 2799-ամյակի կապակցությամբ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունեց Բեռլինում գործող երեք հայկական շաբաթօրյա դպրոցների սաներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, իր և ԳԴՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի անունից ողջունելով ներկաներին` դեսպան Աշոտ Սմբատյանն ընդգծեց հայապահպանության գործում դպրոցների ունեցած մեծ դերը:

ՀԵՄԱ հ/կ-ի նախագահ Միքայել Մինասյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ներկայացրեց ՀԵՄԱ-ի հայկական դպրոցի հիմնադրման պատմությունը և կարևորեց սփյուռքում հայկական դպրոցների գործունեության նշանակությունը:

Հայկական դպրոցների սաները միջոցառման ընթացքում կատարեցին Հայաստանի Հանրապետության հիմնը, Էրեբունի-Երևան երգը: Աշակերտները ներկաների համար նախապատրաստել էին նաև հանդես:

Միջոցառման վերջում դեսպան Ա. Սմբատյանը հայկական դպրոցների լավագույն սաներին հուշանվերներ հանձնեց:    

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am