Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարզերի ՓՄՁ-ները հնարավորություն կունենան Սինգապուրում և Ճապոնիայում ներկայացնել իրենց արտադրանքը

Մարզերի ՓՄՁ-ները հնարավորություն կունենան Սինգապուրում և Ճապոնիայում 
ներկայացնել իրենց արտադրանքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ավարտվել է  միջազգային շուկաներում տեղական ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի ՄՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամից, այն կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում –փուլ 2» ծրագրի շրջանակում:

Մասնակիցներն այցելել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի շահառու «Ֆրուտերիա» չրերի ուսումնաարտադրական կենտրոն, որտեղ գործնականում ծանոթացել են սննդի արտադրության մեջ հիգիենայի սկզբունքների կիրառմանը:

Գործնական պարապմունքների միջոցով գործարարները, բիզնես աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների ներկայացուցիչները, ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի աշխատակիցները զարգացրել են ներկայանալու, շուկան ճիշտ վերլուծելու, ցուցահանդեսներին գրավիչ ներկայանալու և շուկայավարման այլ հմտությունները: Դասընթացի մասնակից 11 մարզային ՓՄՁ-ներից 6-ը ՃՄՀԳ աջակցությամբ հնարավորություն կունենան 2018թ. մարտին և ապրիլին մասնակցելու միջազգային երկու խոշորագույն ցուցահանդեսների՝ Ճապոնիայում անցկացվող  FOODEX Japan 2018-ին և Սինգապուրում կայանալիք Food and Hotel Asia: FHA 2018-ին:

 Հայ-ճապոնական «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի 2-րդ փուլն ուղղված է 1-ին փուլի դրական արդյունքների և ազդեցությունների սփռմանն ամբողջ երկրում՝ ավելի ընդարձակ նպատակներով, ինչպիսիք են արտահանման  ու զբոսաշրջության խթանումը տեղական ու միջազգային շուկաներում: Ծրագրի հիմնական գործողություններն ուղղված են լինելու հայ գործարար դասընթացավարների և  տեղական ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանը, տեղական ապրանքերի առաջմղմանը դիվերսիֆիկացված միջազգային շուկաներում, զբոսաշրջային ծառայություններ մատուցողների զարգացմանը, ներքին և արտաքին զբոսաշրջիկների ներգրավմանը, շուկայավարման հարթակների ձևավորմանը՝ տեղական ապրանքերի և ծառայությունների ներկայացման նպատակով, մոնիտորինգը և տեղեկատվության կուտակումը՝ տվյալների բազայի ստեղծման միջոցով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am