Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բիգ-բեն շոկոլադից. Լոնդոնում կայացել Է հրուշակեղենի արվեստի ցուցահանդեսը

Բիգ-բեն շոկոլադից. Լոնդոնում կայացել Է հրուշակեղենի արվեստի ցուցահանդեսը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում կայացել Է հրուշակեղենի արվեստի ամենամյա ցուցահանդեսը: Տեսանյութում ցուցադրվում Է, թե ինչպես Է անցկացվել միջոցառումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:

Այս տարի Լոնդոնի հրուշակեղենի ցուցահանդեսը նվիրել Էին երկրի ավանդույթներին ու մշակույթին:

Բոլոր ցուցանմուշները պատրաստված Էին կարամելից, մարցեպանից, շոկոլադից եւ եփած կրեմից: Այցելուներին դահլիճի մուտքի մոտ դիմավորում Էր հսկայական բուլդոգը՝ թագավորաան պատմուճանով. դրա պատրաստման համար օգտագործվել Է ավելի քան 15 կիլոգրամ շոկոլադ:

Ցուցահանդեսում նաեւ ներկայացված Էր Վիկտորյա թագուհու կիսանդրին եւ Լոնդոնի գլխավոր խորհրդանիշը՝ Բիգ-բենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am