Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Գաղտնի նյութերի» նոր եթերաշրջանում սպառնացել են դժոխք սարքել Երկրի վրա

«Գաղտնի նյութերի» նոր եթերաշրջանում սպառնացել են դժոխք սարքել Երկրի վրա
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել Է «Գաղտնի նյութեր» սերիալի տասնմեկերորդ եթերաշրջանի պրոմոհոլովակը: Հոլովակը հրապարակված Է The X-Files-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միստիկական դետեկտիվի նոր մասում հատուկ գործակալներ Սքառլին եւ Մալդերը փորձում են կանգնեցնել չարագործին, որը ցանկանում Է «դժոխք սարքել Երկրի վրա»: Տասնմեկերորդ եթերաշրջանը բաղկացած կլինի 10 Էպիզոդներից, պրեմիերան պլանավորված Է 2018 թվականի սկզբին:

Fox հեռուստաալիքը 2002 թվականին փակված հեռուստաշոուն վերսկսել Է 2016 թվականին՝ թողարկելով տասներորդ եթերաշրջանի վեց սերիաները:

«Գաղտնի նյութեր»-ի գլխավոր դերակատարներն են՝ Դեւիդ Դուխովնին եւ Ջիլիան Անդերսոնը: Սերիալը պատմում Է Հետաքննությունների դաշնային բյուրոյի պարանորմալ երեւույթների բաժնի աշխատանքի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am