Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն այս տարի կբացի Ջոն Մալկովիչը

Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն այս տարի կբացի Ջոն Մալկովիչը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն այս տարի կբացի Հոլիվուդի լեգենդար դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 11-ից դեկտեմբերի 11-ը դասական երաժշտության սիրահարները փառատոնի շրջանակներում կմասնակցեն հետաքրքիր նախագծերի, որոնց ընթացքում կհնչեն նաեւ պրեմիերաներ: «Ես շատ կուզեմ, որ մարդիկ ոչ միայն տեսնեն, որ լավագույն դերասաններից մեկը՝ Ջոն Մալկովիչը Հայաստանում է, բեմում է մեր նվագախմբի հետ, այլեւ լսեն, թե ինչ է ասում նա»,-ասաց նա:

Համերգին Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։

Փառատոնյան համերգների ընթացքում կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» համերգային նախագիծը: Համերգների ընթացքում հանդես կգան հայտնի դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լեւոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը եւ այլք:

Խաչատրյանական փառատոնի շրջանակներում կլինեն համերգներ նաեւ արտերկրում. Կաունասի ֆիլհարմոնիկ համերգասրահում ելույթ կունենան Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի այս տարվա դափնեկիրները:

Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ:

Փառատոնն այս տարի նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am