Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու Վահե Գևորգյանցը ներկայացրեց իր ծրագիրը

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու Վահե Գևորգյանցը 
ներկայացրեց իր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աջակցություն Հայաստանում անցկացվող կինոփառատոններին, ստեղծել Կինեմատոգրաֆիստների միության թերթ, խորացնել կապերը օտարերկրյա կինոմիությունների հետ. Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու Վահե Գևորգյանցը ներկայացնում է ծրագրային դրույթները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Վահե Գևորգյանցը նշեց, որ միությունը տեսնում է որպես երկխոսության և բազմակարծության հարթակ կինոհանրության բոլոր մասնակիցների համար:

«Առաջին հերթին ուզում եմ կապ ստեղծել ոլորտի ավագ սերնդի և երիտասարդների միջև: Մեզ մոտ կինոն չի զարգանում հենց այն պատճառով, որ երկու սերնդի միջև կապը կորցրել ենք: Ես` ինքս, շատ բան եմ սովորել ավագ սերնդից, կարծում եմ, որ եթե այդ մշակույթը լինի, ապա շատ բան կփոխվի »,-ասաց նա:

Միության նախագահ ընտրվելու դեպքում Վահե Գևորգյանցը նախատեսում է բացել թերթ` հարթակ, որտեղ բոլոր կինոգործիչները իրենց կարծիքը կհայտնեն ֆիլմերի մասին:

«Մենք ունենք կինոգետների, ռեժիսորների մեծ ռեսուրս, բոլորն էլ ունեն կարծիք, սակայն դա ոչ մի տեղ չեն կարողանում արտահայտել, չունենք թերթ, որ զբաղվում է զուտ կինոյով»,-ասաց Վահե Գևորգյանցը:

Վահե Գևորգյանցն իր ծրագրում ներառել է նաև միության անդամների իրավաբանական ապահովության հարցը: Կլինեն իրավաբաններ, որոնք զբաղվելու են միության անդամների գործերով:

Միության նախագահի թեկնածուն նախատեսում է խորացնել կապերն օտարերկրյա կինոմիությունների և միջազգային կառույցների հետ, քայլեր ձեռնարկել, որպեսզի Հայաստանը գրավիչ դառնա օտարազգի կինոգործիչների համար:

«Ես ունեմ փորձ միջազգային հիմնադրամների հետ աշխատելու, մասնավորապես, 7 ֆիլմ նկարահանել եմ այդ համագործակցության շրջանակում: Այդ հիմնադրամների հետ աշխատելու ձև կա, նրանք տալիս են բանաձև, թե ինչ է իրենց հետաքրքրում: Ըստ այդմ էլ, պետք է աշխատել հիմնադրամների հետ»,-ասաց Վահե Գևորգյանցը:

Վահե Գևորգյանցը ոլորտում բացթողում է համարում «Կինոյի մասին» օրենքի բացակայությունը: Այժմ  նախագիծը կա, դրված է շրջանառության մեջ և Վահե Գևորգյանցը նախատեսում է միության ակտիվ մասնակցությունը նախագծի քննարկումներում:

Կինեմատոգրաֆիստների միության համագումարն անցկացվելու է հոկտեմբերի 7-ին: Առայժմ միության նախագահի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու` Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը, Գևորգ Գևորգյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am