Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նկարիչ Հենրիկ Չեշնիկի կտավները ցուցադրվեցին Ազգային պատկերասրահում

Նկարիչ Հենրիկ Չեշնիկի կտավները ցուցադրվեցին Ազգային պատկերասրահում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ավանգարդիստական և պոստմոդեռնիստական նկարչության հետևորդ նկարիչ Հենրի Չեշնիկի «Վտանգավոր խաղեր» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին նրա հին և նոր գործերը, որոնցում տագնապ, վախ, անգամ շատ հարցականներ կային:

Այն բացվեց հոկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: 

«Առաջին անգամ եմ Հայաստանում. կտավներս նույնպես առաջին անգամ են ցուցադրվում ձեր երկրում: Պետք է խոսեմ նաև խորագրի մասին: Ինչո՞ւ վտանգավոր, քանի որ բոլոր խաղերն են որպես այդպիսին վտանգավոր, հարաբերությունները, կյանքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հենրիկ Չեշնիկը: Նա  հումորով հավելեց, որ  վերնագիրը կապ չունի Հայաստան-Լեհաստան ֆուտբոլային խաղի հետ, որը վաղն է կայանալու:

Չեշնիկն ընդգծեց, որ հաճախ իր կտավներն ավանգարդիստական են համարում: «Որևէ ժանրում ստեղծագործելիս թվում է, թե ամբողջ կյանքում այդ նույն ոճում կշարունակեմ աշխատել, բայց մենք փոխվում ենք, ոճերը նույնպես: Գործերս ի վերջո դասական են»,-ասաց նկարիչը:

Տարիներ առաջ Չեշնիկը ստիպված է եղել երկար ժամանակ անցկացնել հիվանդանոցներում, այդ իսկ պատճառով գողացել է այնտեղի սավաններն ու ստեղծագործել հենց դրանք վրա: Այդ արարքը նույնպես նպաստել է նկարչի համբավին:

Ցուցահանդեսի համադրողի խոսքով` Չեշնիկը շատ հետաքրքիր, ինքնաբավ և օրիգինալ նկարիչ է: «Նրա գործերը   փոխանցում են նկարչի սուբյեկտիվ ընկալումները, նոր սահման ստեղծում: Կտավներում կա անհանգստություն, տագնապ, դրամատիզմ: Նա իր սեփական նկարչական լեզուն է ստեղծել հիանալի տիրապետում է ավանգարդիստական, դասական նկարչությանը, ունի իր ձեռագիրը»,-եզրափակեց նա:

Հենրիկ Չեշնիկը բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել իր հայրենիքում ու արտասահմանում: Ինչպես և շատ արվեստագետներ տարվել է նկարչության ավանգարդիստական և պոստմոդեռնիստական ուղղություններով: Այդ մասին են վկայում նկարչի գեղարվեստական հակումները՝  ոգեշնչված Վ. Վան Գոգից, Է. Շիլլեից, Օ. Կոկոշկայից, Պ. Կլեեից մինչև Ֆ. Բեկոնից:

Պրոֆեսոր Հենրիկ Չեշնիկն այժմ աշխատում է Գդանսկի Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ  սովորել է գեղանկարի բաժնում, ղեկավարում է Գեղանկարի և գծանկարի հիմունքների արվեստանոցը:

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 25-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am