Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցելությամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 4-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածության, ՀՀ - ԵԽ գործողությունների 2015-2018թթ. ծրագրի իրականացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին ԵԽ կողմից ցուցաբերվող շարունակական խորհրդատվական աջակցության համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային խնդիրների շուրջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am