Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից. Յունկեր

Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից. Յունկեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Յունկերը խոսել է գերմանական Bild պարբերականի հետ զրույցում՝ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին:

Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ չպետք է թույլ տալ, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացում գրանցված անհաջողությունները բարդվեն Եվրամիության վրա: «Թուրքիայում մի ստվար զանգված կա, որը կողմ է Եվրոպային: Մենք պետք է ավելի ուժեղացնենք այդ հատվածին և չհիասթափեցնենք նրանց»,- հայտարարել է Յունկերը:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե երկիրն այլևս չունի Եվրամիությանն անդամակցության կարիքը, սակայն գործընթացին վերջ դնող կողմն իրենք չեն լինելու: «Ուզում եմ բացահայտ ասել հետևյալը. գործընթացն ավարտողը, դրանից հրաժարվողը մենք չենք լինելու: Բացի այդ, մենք արդեն չունենք Եվրամիությանն անդամակցության կարիքը»,- ասել էր նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am