Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղազախստանի մրցաշարում
22:05, 1 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը երրորդն է Տուրլիխանովի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանգստյան օրերին ղազախական Ալմաթի քաղաքում կայացավ Բոլատ Տուրլիխանովի միջազգային մրցաշարը: Օլիմպիական խաղերից հետո Ջուլֆալակյանն առաջին անգամ է վերադարձել մրցագորգ: Օլիմպիական փոխչեմպիոնը դարձել է բրոնզե մեդալակիր:
Ջուլֆալակյանի քաշային կարգում մրցաշարին մասնակցում էին 32 մարզիկներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում