Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձավ Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձավ Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոսովոյում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 17 տարեկանների պայքարում 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը պոկեց 136 կգ և հրեց 160 կգ: Երկամարտի 296 կգ արդյունքով Մարգարյանը զբաղեցրեց 3-րդ տեղը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արա Աղանյանը պոկեց 131 կգ և հրեց 162 կգ և երկամարտում հավաքեց 293 կգ և զբաղեցրեց 4-րդ տեղը:

Ավելի վաղ, Եվրոպայի առաջնությունում մինչ 17 տարեկանների պայքարում 69 կգ քաշային կարգում Արմեն Գրիգորյանը պոկեց 134 կգ և հրեց 162 կգ և երկամարտի 296 կգ արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը: Նույն քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը պոկեց 135 կգ ու հրեց 160 կգ և դարձավ բրոնզե մեդալակիր: Եվրոպայի առաջնությունում մինչև 15 տարեկանների պայքարում Ղահրամանյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 105 կգ, իսկ հրումում՝ 133 և երկամարտի 238 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն 69 կգ քաշային կարգում: Արա Պողոսյանը երկամարտի 186 կգ արդյունքով նվաճել էր իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա փոքր ոսկի էր նվաճել նաեւ հրում վարժությունում (105 կգ) եւ արծաթ՝ պոկումում (81 կգ): Մոնթե Մխիթարյանը 193 կգ-ով արծաթե մեդալի արժանացավ երկամարտում, սակայն հավասարը չունեցավ պոկում վարժությունում (91 կգ), իսկ հրումում (102 կգ) բավարարվեց բրոնզե մեդալով:

Լուսանկարը՝ Mediamax

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am