Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Վենետիկի բիենալեում Ռաֆայել Մեգալի ցուցադրած կտավները կներկայացվեն Հայաստանում


ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ նկարիչ Ռաֆայել Մեգալի 12 ստեղծագործություններում բազմերանգ ու փարթամ բնության մեջ ընկղմված նրբագեղ և ագրեսիվ հովազներ են պատկերված: «Հովազներն իմ ծաղկած այգում» խորագիրը կրող ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 29-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`2017 թվականին այդ  կտավներն արդեն ներկայացվել են Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում: Այդ աշխատանքներում նկարիչն ընդգծում է կատվազգիների գեղեցկությունը:  Կտավներում բնական տարրերը վերափոխվում են զարդանախշերի, որոնք ոճի, կրկնողության, կապվածության և միաձուլման միջոցով գործածվում են նաև հին հայկական մանրանկարչության մեջ և հարթաքանդակների վրա:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 25-ը:

Ռաֆայել Մեգալի նկարները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մակեդոնիայի ժամանակակից արվեստի թանգարանում, Վատիկանում, Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցում, ինչպես նաև այլ ցուցասրահներում և անհատական հավաքածուներում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ