Արագածավան-Արտենի ճանապարհին վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է
20:10, 25 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արագածավան-Արտենի ճանապարհի 3-րդ կմ-ին սեպտեմբերի 24-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով վարորդը՝ 1989 թ. ծնված Կառլեն Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում