Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայինիուս Պուրասի հետ

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող 
Դայինիուս Պուրասի հետ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն չափանիշներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայինիուս Պուրասի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարարի տեղակալ Հովակիմյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում արձանագրված առաջընթացը, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում իրականացվող բարեփոխումները:

Փոխնախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ՄԱԿ-ի կառույցների, այդ թվում հատուկ ընթացակարգերի, պայմանագրային մարմինների և մոնիթորինգային այլ մեխանիզմների հետ՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դեռևս 2006թ. Հայաստանը բաց հրավեր է ուղարկել ՄԱԿ-ի բոլոր թեմատիկ ընթացակարգերին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am