Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Փաստաբանների պալատը քննարկել է փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Փաստաբանների պալատը քննարկել է փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը սեպտեմբերի 25-ին հյուրընկալել էր «Գերմանա-ռուսական փոխանակում» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Հաղթահարենք պատերազմի հետևանքները միասին» միջազգային ծրագրի շրջանակներում ՀՀ-ում գտնվող աշխատանքային խմբի անդամներին: Աշխատանքային խմբում ընդգրկված էին Ռուսատանի, Վրաստանի, Չեխիայի, Ուկրաինայի, Դաղստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են քաղաքացիական հասարակության խթանման միջոցով հետպատերազմյան հակամարտության կարգավորմամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Փաստաբանների պալատից:
Հյուրերին ողջունել և արդյունավետ քննարկում է մաղթել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Նելլի Հարությունյանը ներկայացրել է Փաստաբանների պալատի կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը ներկայացրել է փախստականների և ապաստան հայցողների հետ տարվող ՀՊԳ աշխատանքների առանձնահատկություններն անվճար իրավաբանական օգնություն ստանալու շրջանակներում: Պատասխանելով ներկաների հարցերին՝ Մելանյա Առուստամյանը մանրամասնել է սիրիահայ փախստականների համար իրականացված ծրագիրը՝ այդ թվում նաև ձեռներեցության խթանմանն ուղղված հայրենական օրենսդրության ծանոթացումն ու իրավաբանական խորհրդատվության եղանակները: 
Հանդիպման մասնակիցները քննարկել են պատերազմական իրավիճակում գտնվող երկրների ապօրինի սահմանահատումների, քաղաքացիական ապաստանի հայցման և փախստականների իրավունքների իրացման ներպետական հնարավորությունները: 

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ներգաղթյալների իրավական օժանդակության տրամադրման առկա միջազգային օրենսդրական լուծումները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am