Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գարո Փայլանը մեղադրանք է ներկայացրել փոքրամասնություններին թիրախավորած թուրք լրագրողի դեմ

Գարո Փայլանը մեղադրանք է ներկայացրել փոքրամասնություններին թիրախավորած 
թուրք լրագրողի դեմ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը դատական հայց է ներկայացրել թուրքական Yeni Şafak պարբերականի լրագրող, գրող Հայրեթին Քարամանի դեմ: Պատճառն օգոստոսի 18-ին պարբերականում Քարամանի հոդվածն է, որը վերնագրված է թուրքական հայտնի ասացվածքով. «Գյավուրից ընկեր, իսկ խոզից կաշի չի լինում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը:

Փայլանի անունից Ստամբուլի հանրապետական դատախազություն մեղադրանք ներկայացրած փաստաբան Լևենթ Փիշքինը նշել է, թե իրենց մեղադրականում ընդգծված է, որ «գյավուր» (թարգմանաբար՝ ոչ մուսուլման, անհավատ) բառն օգտագործված է ոչ մուսուլման քաղաքացիներին թիրախավորելու համար:

Բացի այդ, մեղադրականում հիշեցվել է, որ երկրի հանրապետական պատմության ընթացքում ատելություն քարոզող խոսքի թիրախ դարձած ազգային փոքրամասնությունների դեմ կիրառվել է Ունեցվածքի հարկը, սեպտեմբերի 6-7-ի կոտորածները, վերջին 10 տարվա ընթացքում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանությունը, Մալաթիայում «Զիրվե» գրախանութի վրա հարձակումը, Տրապիզոնում հայր Սանտորոյի սպանությունը: Մեղադրող կողմն ընդգծել է, որ այս բոլոր հանցանքներն ատելության սերմանման հետևանք են:

Հանրապետական դատախազությանը տրված մեղադրականում Հայրեթթին Քարամանըի դեմ մեղադրանքներ են առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 216/1 և 216/2 կետերով՝ «Ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդել կամ նվաստացնել»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am