Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայ արիները նշում են մեր նախնիների հիշատակի օրը

Հայ արիները նշում են մեր նախնիների հիշատակի օրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ արիական տոնացույցով սեպտեմբերի 23-ը Նախնյաց հիշատակի օրն է, եւ արեւածագին հայ արիները եւ նրանց միացած համախմբված հայ ազգայնականները, ինչպես միշտ, նշել են Նախնյաց ավանդական տոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արիադավան հայերն ու համախմբված հեթանոս ազգայնականները սրբազան տոնի ծիսական արարողությունը անցկացրել են Արա լեռան գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ (խոշորացույցի օգնությամբ):

Կրակը գտնվել է շրջանի մեջ, որում խորհրդապաշտական կապ էր դրված՝ հողե բլրակներով կազմված, որ խորհրդանշում են Հայկական լեռնաշխարհի սարերը:Հողերը որպես մասունքներ բերվել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանից, Արեւմտյան Հայաստանի, Արեւելյան Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Նախիջեւանի տարածքներից:

Շրջանաձեւ բլրակներից առաջ՝ եռանկյունաձեւ կառուցվածքով պատրաստվել են խորհրդանշական փոքր երեք լճեր, որտեղ ջուր է լցվել՝ բերված Սեւանա, Վանա եւ Ուրմիա լճերից:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ, կառույցի Գերագույն Խորհրդի անդամների հետ ձոներով փառաբանել են հայ նախնյաց:

Արիադավան հայերը հիշել են նաեւ սեպտեմբերի 2-ի (Արցախի Հանրապետության) եւ 21-ի (Հայաստանի Հանրապետության) անկախության տոները՝ հանուն աւյդ անկախության զոհված մարտիկների ոգեկոչման:

Կարեւորվեց նաեւ Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովի նշանակությունն ու դերը Երեւանում եւ հայության անխախտ ու նպատակային կապը:

Նախնյաց հիշատակի օրը հայ արիների համար տոն է՝ տոնախմբություն, քանզի հիշում ու մեծարում են բոլոր նախնիներին, ուժ ստանում նրանցից: Այդ սրբազան օրը մարդ եւ հոգի տիեզերակապը Երկրային Հայրենիքից՝ Հայկական Լեռնաշխարհից ձգվում է դեպի Երկնային Հոգե-Ոգեղեն եւ Աստվածային Հայկական Աշխարհները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am