Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վախճանվել Է Հիրոսիմայի միջուկային ռմբակոծումը վերապրած 80-ամյա կին գրողը

Վախճանվել Է Հիրոսիմայի միջուկային ռմբակոծումը վերապրած 80-ամյա կին գրողը
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 80 տարեկան հասակում վախճանվել Է ճապոնացի գրող Ձյունկո Մորիմոտոն, որը դարձել Է Միացյալ Նահանգների կողմից Հիրոսիմա քաղաքի միջուկային ռմբակոծման ականատեսը: Այդ մասին հայտնել Է The Daily Telegraph ավստրալական հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ մահվան նախօրեին Մորիմոտոն դիմել Էր Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլին՝ կոչ անելով ստորագրել Միջուկային զենքի արգելման պայմանագիրը: «Նույնիսկ հաշվի առնելով այն, որ ռումբերի մի մասը ոչնչացվել Է, աշխարհում դրանցից եւս 15 հազար հատ դեռ մնացել Է. դա բավական Է, որպեսզի բազմաթիվ անգամներ ոչնչացվի մեր աշխարհը»,-նշել Է նա:

Հիրոսիմայի ռմբակոծման պահին, որը կատարվել 1945 թվականի օգոստոսի 6-ին, Մորիմոտոն գտնվում Էր պայթյունի Էպիկենտրոնից 1,7 կիլոմետր հեռավորության վրա: Այդ ժամանակ նա 13 տարեկան Էր. նա դպրոց չԷր գնացել, որովհետեւ հիվանդացել Էր: Ճապոնուհու տունը կործանել Էր հարվածային ալիքը, բայց նրան հաջողվել Էր փլատակներից դուրս գալ ընտանիքի հետ միասին:

1980-ական թվականներին Մորիմոտոն տեղափոխվել Է Ավստրալիա, որտեղ 14 գիրք Է հրատարակել երեխաների համար. նրա ստեղծագործություններից առավել հայտնի Է «Իմ Հիրոսիման», որում նկարագրվում Է, թե ինչպես Է հեղինակը վերապրել ռմբակոծությունը: Մորիմոտոն նաեւ հանդես Է եկել որպես իր ստեղծագործությունների նկարազարդող: Կյանքի վերջին տարիներին ճապոնուհին պայքարում Էր ուղեղի ուռուցքի դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am