Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավագ դպրոցների աշակերտների համար հնարավոր է վճարովի պրակտիկա կազմակերպվի

Ավագ դպրոցների աշակերտների համար հնարավոր է վճարովի պրակտիկա 
կազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավագ դպրոցի աշակերտներին, ովքեր չեն ցանկանում բարձրագույն կրթություն ստանալ, հնարավորություն է տրվելու արհեստ սովորել` վճարովի պրակտիկայի կազմակերպման միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«12-ամյա կրթությունը բավականին բարձր ձող է, որին դժվար է հասնել: Մենք գործ ունենք 17-18 տարեկան երեխայի հետ և այնպես պիտի անենք, որ երեխային ընտրություն տանք։ Եթե նա չի ուզում բարձրագույն կրթության գնալ, ապա նրան կարող ենք հնարավորություն տալ որևէ արհեստ սովորելու, որով նա կարող է հետագայում իր հացը վաստակել», - նշեց նախարարը։

Նախարարի խոսքով՝  երեխաների ներկայությունը դպրոցում նախարարությունը կարող է ապահովել աշակերտներին շահագրգռելով` վճարովի պրակտիկաների միջոցով։

«Պիտի այնպիսի պայմաններ ապահովենք, որ երեխան վճարովի պրակտիկա գնա, ստանա որակավորում ու հասկանա, որ ունի իր հացը», - ընդգծեց Մկրտչյանը և հավելեց, որ ավագ դպրոցների կայացման գործում կարևոր է նաև ուսուցիչների և տնօրենների՝ աշակերտներին ցուցաբերած մոտեցումը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am