Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գործարար-տնտեսական համաժողովում քննարկվեցին այլ երկրների հետ տնտեսական համագործակցության հեռանկարները

Գործարար-տնտեսական համաժողովում քննարկվեցին այլ երկրների հետ տնտեսական 
համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնի շրջանակում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ գործարար-տնտեսական համաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումը նվիրված է Եվրամիության անդամ պետությունների հետ համագործակցության ընթացակարգին, ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների, ասիական երկրների` մասնավորապես Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման ֆոնին տնտեսական համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: Միջոցառմանը  ներկա գտնվեցին ՀՀ-ում տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, պաշտոնական հյուրեր արտերկրից և սփյուռքահայ գործարարներ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը նախարարության անունից ողջունեց համաժողովի մասնակիցներին և նշեց, որ ամենամյա այս փառատոնը արդեն իսկ իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանում անցկացվող տնտեսական միջոցառումների շարքում և տարեցտարի դրա դերն ու կարևորությունը ավելի է մեծանում:

« Այս միջոցառման հիմնական նպատակը մասնակից երկրների տարբեր ոլորտների ներկայացուցիչների կապերի ստեղծումն է, ինչը հետագայում կարող է վերաճել ընկերության, բարեկամության, կամ փոխշահավետ համագործակցության: Վստահ եմ, որ այս համաժողովը կնպաստի մասնակից երկրների հնարավորությունների և նրանց միջև համագործակցության ձևաչափերի բացահայտմանը՝ նոր թափ հաղորդելով համագործակցության հետագա ընդլայնմանը»,- ասաց Եգանյանը:

Նրա խոսքով` Հայաստանը կարող է տնտեսական կամուրջ դառնալ, հաշվի առնելով Հայաստանի հարաբերությունները տարբեր երկրների և տնտեսական կառույցների հետ:

«Պետք է փաստել, որ ութերորդ անգամ անցկացվող այս փառատոնը տվել է իր պտուղները և ներկայումս կան համագործակցության հաջողված փորձեր»,- ասաց Եգանյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am