Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսական սուզանավը հրթիռակոծել Է զինյալների օբյեկտները Սիրիայում

Ռուսական սուզանավը հրթիռակոծել Է զինյալների օբյեկտները Սիրիայում
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավը, որը գործում Է Միջերկրական ծովում ՌԴ ռազմածովային նավատորմի օպերատիվ միավորման կազմում, ընդջրյա դիրքից «Կալիբր» թեւավոր հրթիռներ Է արձակել Սիրիայում ահաբեկիչների օբյեկտների վրա, բոլոր թիրախները ոչնչացված են, ինչի մասին սեպտեմբերի 22-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խոցման նպատակակետեր են դարձել վերջին օրերին բացահայտված հենակետերը, կենդանի ուժեի եւ զրահատեխնիկայի կուտակումները, ինչպես նաեւ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինամթերքի պահաստներն Իդլիբի նահանգում: Մինչեւ թիրախներ ընկած հեռավորությունը կազմել Է մոտավորապես 300 կիլոմետր: Օպերատիվ հսկողության տվյալներով՝ հաստատված Է բոլոր թիրախների խոցումը»,-ասել են ռազմական գերատեսչությունում:
Պաշտպանության նախարարությունում ճշտել են, որ հրթիռահարվածով ոչնչանցվել են կառավարման կարեւոր կետեր, ռազմաբազաներ ու այն ահաբեկիչների զրահատեխնիկան, որոնք մասնակցել են Համայի նահանգի հյուսիսում ռուս զինվորական ոստիկաններին գերեվարելու փորձին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am