Ռուսական սուզանավը հրթիռակոծել Է զինյալների օբյեկտները Սիրիայում

Armenpress 15:08, 22 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավը, որը գործում Է Միջերկրական ծովում ՌԴ ռազմածովային նավատորմի օպերատիվ միավորման կազմում, ընդջրյա դիրքից «Կալիբր» թեւավոր հրթիռներ Է արձակել Սիրիայում ահաբեկիչների օբյեկտների վրա, բոլոր թիրախները ոչնչացված են, ինչի մասին սեպտեմբերի 22-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Խոցման նպատակակետեր են դարձել վերջին օրերին բացահայտված հենակետերը, կենդանի ուժեի եւ զրահատեխնիկայի կուտակումները, ինչպես նաեւ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինամթերքի պահաստներն Իդլիբի նահանգում: Մինչեւ թիրախներ ընկած հեռավորությունը կազմել Է մոտավորապես 300 կիլոմետր: Օպերատիվ հսկողության տվյալներով՝ հաստատված Է բոլոր թիրախների խոցումը»,-ասել են ռազմական գերատեսչությունում: Պաշտպանության նախարարությունում ճշտել են, որ հրթիռահարվածով ոչնչանցվել են կառավարման կարեւոր կետեր, ռազմաբազաներ ու այն ահաբեկիչների զրահատեխնիկան, որոնք մասնակցել են Համայի նահանգի հյուսիսում ռուս զինվորական ոստիկաններին գերեվարելու փորձին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am