Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Հովեր» կամերային երգչախումբը նշում է հիմնադրման 25-ամյակը

«Հովեր» կամերային երգչախումբը նշում է հիմնադրման 25-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հովեր» պետական կամերային երգչախմբի ստեղծման 25-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական համերգին ներկայացվող բոլոր համարները կուղեկցվեն երգչախմբի գործունեությանն անդրադարձող տեսանյութերով: «Ժամացույցներ և ամպեր» ստեղծագործությունը կհնչի հատուկ հրավիրված երաժիշտների նվագակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը: Համերգը կկայանա սեպտեմբերի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնում:

«1992 թվականին իմ անհատական նախաձեռնությամբ է ստեղծվել մեր երգչախումբը: Այն իմ ուսանողների և մեր հավաքական մտահղացումների արդյունքն է: Երգչախումբը 18 տարի առանց ֆինանսավորման է գործել  և միայն 2009-ին է պետական կարգավիճակ ստացել: Ներկայումս ունենք գործընկերներ հովանավորներ, որոնք մեզ աջակցում են»,-նշեց խմբավարը:

Ըստ Սոնա Հովհաննիսյանի` երգչախմբի առանձնահատկությունն իրենց իսկ ստեղծած յուրահատուկ և ջերմ միջավայրն է: «Մեր գործունեության խթանը նաև կոմպոզիտորներն են, որոնց մենք միշտ սպասում ենք: Համագործակցում ենք տարբեր ստեղծագործողների հետ՝ Վաչե Շարաֆյան, Երվանդ Երկանյան, Վարդան Աճեմյան և այլք:  

«Հովեր» պետական կամերային երգչախումբը 1992 թվականին հիմնել և ղեկավարում է Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը։

Երգչախումբը խմբերգային ներկայացումներով հանդես է եկել մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային, կամերային ժանրերի դասական և փորձարարական նախագծերով։ Համագործակցում է ՀՊՖՆ-ի, ԵԿՊՆ-ի, ինչպես նաև «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հետ։ Հանդես է եկել «Տեատրո Դալ Վերմե», «Սիտե դե լա Մյուզիք», «Լը Քուարց», «Սթրեթմոր», «Քառնեգի հոլ», հեղինակավոր համերգասրահներում։ Երգչախումբը համերգներով հանդես է եկել մի շարք մեծանուն երաժիշտների հետ (Գ. Կրեմեր, Ա. Մուստոնեն, Ռ. Շերվենիկաս, Դ. Գերինգաս, Ջ, Նելսոն, Մ. Կլաուզա, Պ.Վերնիկով, Չայկովսկու անվան տրիո)։

Մասնակցել է գեղ. ֆիլմերի երաժշտական ձևավորման աշխատանքների. «Արարատ» (ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան), «Արտույտների ագարակը» (ռեժիսոր՝ Տավիանի եղբայրներ), «Նամուս», (Arte ստուդիայի վերականգնված տարբերակ, «Հիշիր» ռեժիսոր՝ Թերրի Ջորջ)։

Իր գործունեության 20-ամյակի առիթով «Հովեր» կամերային երգչախումբը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am