Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում Էրդողանի ելույթը ցուցարարների կողմից երկու անգամ ընդհատվել է

ԱՄՆ-ում Էրդողանի ելույթը ցուցարարների կողմից երկու անգամ ընդհատվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում մուսուլման համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տհաճ անակնկալի է եկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, հավաքվածների առջև ելույթի ժամանակ Էրդողանի դեմ հանդես եկող մի խումբ անձինք վեր են կացել իրենց տեղերից ու տարբեր կոչերով հանդես եկել:

Նշվում է, որ միջադեպի ընթացքում Թուրքիայի նախագահի ելույթը երկու անգամ ընդհատվել է:

Էրդողանի ընդդիմադիրները փորձել են նաև պաստառ բարձրացնել, սակայն անվտանգության աշխատակիցները նրանց դժվարությամբ դուրս են բերել սրահից:

ԱՄՆ ոստիկանությունը ցուցարարներից մեկին ձերբակալել է: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները եղել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմնակիցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am