Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեքսիկայում եռօրյա սուգ է հայտարարվել. երկրաշարժի զոհերի թիվը հասել է 225-ի

Մեքսիկայում եռօրյա սուգ է հայտարարվել. երկրաշարժի զոհերի թիվը հասել է 225-ի

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի Թվիթերի միկրոբլոգում:

7.1 մագինտուդով երկրաշարժի զոհ է դարձել 225 մարդ՝ ըստ պաշտոնական վերջին տվյալների: Փլատակների տակ դեռևս մարդիկ են հայտնաբերվում: «Ամբողջ Մեքսիկան կիսում է այս ցավը»,- գրել է Մեքսիկայի նախագահը:

Մեքսիկայի նախագահին ցավակցական հեռագիր է հղել նաև Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am