Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ահարոն Շխրտմյանը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի կարեւոր նվաճում է համարում գաղափարների ազատ եւ անկաշկանդ արտահայտումը

Ահարոն Շխրտմյանը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի կարեւոր նվաճում է 
համարում գաղափարների ազատ եւ անկաշկանդ արտահայտումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովը բոլոր մասնակիցների համար ինչ-որ առումով սթափության նշան պետք է լինի, քանի որ լուրջ լուծումներ պահանջող հարցեր կան: «Արմենպրես»-ի հետ զրույցում համաժողովի փակման լիագումար նիստից հետո նման դիտարկում արեց Հայ երիտասարդաց ընկերակցության մամուլի պատասխանատու, լիբանանահայ Ահարոն Շխրտմյանը:

«Համաժողովն իր օրակարգերն ունեն, եւ դրանք բավականին լուրջ կազմված օրակարգեր էին: Լավ է, որ մարդիկ ավելի համարձակ, ազատ ու անկաշկանդ արտահայտեցին իրենց մտքերն ու գաղափարները: Սա ես համարում եմ այս համաժողովի նվաճումներից մեկը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ կարեւոր է, որ այստեղ հստակ գիտակցում են առկա խնդիրներն ու բացթողումները, ինչպես նաեւ դրանք լուծելու կարողությունը:

«Հայաստանի անկախությունը հայտարարվեց, երբ Խորհրդային միությունը, այսինքն՝ մի ամբողջատիրական համակարգ փլուզվեց եւ փոխարինվեց մեկ այլ՝ ժողովրդավարական հասարակարգով: Մի կարծեք, որ այս գործընթացը մեկ օրում հեզասահ պիտի ընթանա: Այսօր աշխարհի ամենաժողովրդավար երկրներն անգամ առ այսօր խոստովանում են, որ չեն հասել ժողովրդավարության այն մակարդակին, որին ձգտում են»,-ասաց Ահարոն Շխրտմյանը՝ ընդգծելով, որ եթե բացթողումների ու խնդիրների վերաբերյալ  քննադատություններ  են հնչում, ապա դրանք պետք է լինեն կառուցողական, հակառակ դեպքում դրանք անտեղի են:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am