Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մերձդնեստրը խնդրել Է ՄԱԿ-ին՝ դիտորդ պետության կարգավիճակ տրամադրել

Մերձդնեստրը խնդրել Է ՄԱԿ-ին՝ դիտորդ պետության կարգավիճակ տրամադրել
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձդնեստրի Գերագույն խորհրդի (խորհրդարան) պատգամավորները սեպտեմբերի 20-ին միաձայն քվեարկել են չճանաչված հանրապետությանը դիտորդ պետության հատուկ կարգավիճակ տրամադրելու դիմում ընդունելու եւ այն ՄԱԿ-ին ուղարկելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Դիմումը հասցեագրված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Միրոսլավ Լայչակին:

«Մերձդնեստրը կարող Է եւ պատրաստ Է դառնալ ՄԱԿ-ի պատասխանատու եւ հուսալի գործընկեր, որը կապահովի կես միլիոնանոց ժողովրդի դեմոկրատական, առաջադիմական եւ խաղաղ զարգացումը Եվրասիայի «սրտում»: Այս համատեքստում դիմում եմ ձեզ՝ խնդրելով քննարկել Մերձդնեստրին ՄԱԿ-ում դիտորդ պետության հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցը»,-ասված Է ուղերձի տեքստում, որն ստորագրվել Է Մերձդնեստրի Հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկու եւ խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Շչերբայի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am