Թիմ Քուկը «խելամիտ» Է համարում iPhone X-ի գինը
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը հայտարարել Է, որ iPhone X-ի հազար դոլար գինը «խելամիտ» Է համարում: Այդ մասին նա պատմել Է ABC ալիքով Good Morning America շոուին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դե, դա խելամիտ գին Է այն տեխնոլոգիաների դիմաց, որոնք դուք ստանում եք: Ինչպես պարզվել Է, մարդկանց մեծամասնությունը հեռախոսի դիմաց վճարում Է երկար ժամանակի ընթացքում: Ուստի քիչ են նրանք, ովքեր միանգամից կվճարեն հեռախոսի լրիվ արժեքը: Բացի այդ, մարդկանց մեծամասնությունը նախապես վաճառում Է իր ընթացիկ սմարթֆոնը, իսկ առանձին վաճառողներ դրանց համար զեղչեր են տրամադրում»,-նշել Է Քուկը:
Նաեւ Apple-ի ղեկավարը պատասխանել Է iPhone X-ում Face ID-ի անվտանգության վերաբերյալ հարցին: Նա հերթական անգամ հիշեցրել Է, որ ամբողջ տեղեկատվությունը պահպանվում Է բացառապես սարքի մեջ եւ ոչ մի տեղ չի բեռնաթափվում, ինչպես եւ Touch ID-ի դեպքում:
iPhone X-ը ներկայացվել Է սեպտեմբերի 12-ին Կալիֆոռնիայում Apple-ի շնորհանդեսի ժամանակ: Սմարթֆոնն ստացել Է 5,8-դյույմանոց OLED-դիսփլեյ, որը գործնականում զբաղեցնում Է ողջ ֆրոնտալ պանելը: Նաեւ սարքը հանդերձել են նոր խցիկով եւ անլար լիցքավորմամբ: Հեռախոսի վաճառքները կսկսվեն նոյեմբերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում