Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գիտնականները լույսը վերածել են ձայնի

Գիտնականները լույսը վերածել են ձայնի
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները լուսային տեղեկատվությունը ձայնայինի վերածելու եղանակ են գտել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտափորձի ընթացքում հետազոտողներն Էլեկտրամագնիսական ճառագայթումը մեխանիկական տատանումների են փոխարկել հատուկ չիպի ներսում: Այդ մեխանիզմը թույլ կտա ստեղծել ֆոտոնային համակարգիչներ, որոնք կկարողանան մեծ արագությամբ մշակել օպտիկական ազդանշանները: Ֆիզիկոսների հոդվածը հրապարակված Է Nature Communication հանդեսում: Կերպափոխման սկզբունքի բացատրությամբ տեսագրությունը հրապարակվել Է ScienceAlert-ի YouTube-ալիքում:

Թափանցելով չիպի ներսը՝ լույսի իմպուլսը փոխներգործում Է մյուս Էլեկտրամագնիսական ալիքի հետ, ինչը ձայնային տատանումներ Է առաջացնում, որոնք տեւում են առնվազն 10 վայրկյան, ինչը բավական Է ֆոտոնային ազդանշանի մշակման համար: Դրանից հետո տատանումները հետ են փոխարկվում լուսային իմպուլսի, որը շարունակում Է անցնել օպտիկական մանրաթելով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am