Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՄՆ-ին այլեւս ոչ ոք չի վստահի, եթե նա հրաժարվի միջուկային գործարքից. Ռոուհանի

ԱՄՆ-ին այլեւս ոչ ոք չի վստահի, եթե նա հրաժարվի միջուկային գործարքից. Ռոուհանի
 ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ոչ մի երկիր չի վստահի ԱՄՆ-ին, եթե Վաշինգտոնը հրաժարվի Թեհրանի հետ կնքված միջուկային գործարքից: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում Է ,«Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

,Այդ համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալը թանկ կարժենա, քանի որ ԱՄՆ-ի նման գործողությունների հետեւանքը կդառնա այն, որ այլեւս ոչ ոք չի վստահի Ամերիկայինե,-նշել Է նա: Ռոուհանիի խոսքով՝ այդ համաձայնագրի ,ամեն բառը ուսումնասիրվել Է երկրների կողմից, նախքան նրանք վավերացրել ենե փաստաթուղթը: Հարցին՝ Իրանը կկատարի արդյոք միջուկային համաձայնագիրը, եթե Վաշինգտոնը դուրս գա գործարքից, Ռոուհանին բացասական պատասխան Է տվել: Նրա խոսքով՝ այդ դեպքում Թեհրանի պարտավորությունները ,կդադարեն գոյություն ունենալե: ,Մենք կարող ենք հեշտությամբ վերադառնալ նախկին պայմաններին, եթե համաձայնագրի մյուս մասնակիցներն ի վիճակի չլինեն կատարել իրենց հանձնառությունները,-ասել Է նախագահը:-Բայց դուք լավ գիտեք, որ Իրանը այդ ուղուն վերադառնալու նախաձեռնողը չի լինիե:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Թեհրանը ,երբեք չի ձգտի միջուկային զենքի ստեղծմանե: Ռոուհանիի խոսքով՝ իրանական միջուկային ծրագիրը ,միշտ Էլ խաղաղ բնույթ Է կրելե: Իրանը եւ միջազգային բանակցորդների ,վեցյակըե 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am