Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կուբայի ԱԳ ղեկավարն ագրեսիվ Է որակել Թրամփի ճառը ՄԱԿ-ի ԳԱ-ում

Կուբայի ԱԳ ղեկավարն ագրեսիվ Է որակել Թրամփի ճառը ՄԱԿ-ի ԳԱ-ում
 ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը սեպտեմբերի 19-ին քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ԳԱ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ ճառը չտեսնված Էր իր ագրեսիվությամբ: Ինձ զարմացրեց, թե ինչպես Է նա մանիպուլյացիա անում ինքնիշխանության թեմայով. ԱՄՆ-ի ինքնիշխանությունը նրա համար նշանակում Է մնացած բոլոր երկրների ստրկացում»,- հայտարարել Է Ռոդրիգեսը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում TeleSUR հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Կուբայի ԱԳ նախարարը նաեւ նշել Է, որ Թրամփի կառավարությունը «ոչ մի բարոյական իրավունք չունի քննադատելու Կուբային»:

ԱՄՆ-ի նախագահը, սեպտեմբերի 19-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Կուբայի կառավարությունը համարել Է «կոռումպացված եւ ապակայունացնող» եւ հայտարարել, որ ԱՄՆ-ը չի վերացնի կղզու նկատմամբ առեւտրատնտեսական բռնարգելքն այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ տեղի չեն ունենա «հիմնարար բարենորոգումներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am