Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շոտլանդացին հեծանիվով շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել 

Շոտլանդացին հեծանիվով շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի բնակիչ Մարկ Բոմոնտը կարողացել է հեծանիվով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել ընդամենը 79 օրում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն:

Հեծանվորդն այս կերպ նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա իր շրջագայությունը սկսել է հուլիսի 2-ին՝ Փարիզից: Ամբողջ ճանապարհորդության արդյունքում նա հաղթահարել է շուրջ 29 հազար կմ և անցել` 16 երկրով: Մեկ օրվա ընթացքում անցել է միջինը 370 կմ՝ վարելով 16 ժամ: Արդեն իսկ  ճանապարհորդության ընթացքում մեկ ամսում 11 հազար 315 կմ տարածություն հաղթահարելու համար նրա ցուցանիշը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am