Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿՀՎ-ն Սահակաշվիլիի օգնությամբ ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունը վիժեցնելու պլան Է իրագործում. Բուրջանաձե

ԿՀՎ-ն Սահակաշվիլիի օգնությամբ ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունը վիժեցնելու պլան Է իրագործում. Բուրջանաձե
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին աշխատում Է Կենտրոնական հետախուզական վարչության «լրջագույն նախագծի» շրջանակներում, որը կոչված Է վիժեցնել 2018 թվականին Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրուցում ասել Է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

«Շատերն են այրվում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանից խլելու եւ ՌԴ նախագահի ընտրությունների վրա ազդելու ցանկությամբ եւ այդ ուժերին հարկավոր Է այնպես անել, որ Ուկրաինայում, Մոլդովայում, հնարավոր Է՝ Վրաստանում, Ռուսաստանը ծանր խնդիրներ ունենա: Սահակաշվիլին գերազանց թակնածու Է նման ծրագրի կատարման համար»,-հայտարարել Է Բուրջանաձեն:

Նա հավելել Է, թե չգիտի՝ կոնկրետ ինչ կարող Է անել Սահակաշվիլին: «Բայց եթե Ուկրաինայում իրադրությունը սրվի, ապակայունացնող գործընթացներ սկսվեն, ապա դա կանդրադառնա Ռուսաստանի վրա, որը հարկադրված կլինի ձեռնարկել պատասխան գործողություններ, դիվանագիտական քայլեր, ինչ-ինչ քաղաքական միջոցներ»,-նշել Է քաղաքական գործիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am