Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ-ում կայացել Է Շնոբելյան մրցանակի հանձնման աարողությունն ամենաանհեթեթ գիտական նվաճումների համար

ԱՄՆ-ում կայացել Է Շնոբելյան մրցանակի հանձնման աարողությունն ամենաանհեթեթ գիտական նվաճումների համար
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ում հանձնել են Շնոբելյան մրցանակները (Ig Nobel Prize), որոնք շնորհվում են ամենաանհեթեթ գիտական նվաճումների եւ ոչ ստանդարտ գաղափարների համար: Պարգեւատրման 27-րդ ամենամյա արարողությունը տեղի Է ունեցել Հարվարդի համալսարանում (Մասաչուսեթսի նահանգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խաղաղության Շնոբելյան մրցանակը բաժին Է հասել Ցյուրիխից մի խումբ շվեյցարացի գիտնականների՝ դոկտոր Մայլո Պյուենի գլխավորությամբ: Նրանք ապացուցել են, որ ավստրալացի նախաբնիկների ջիջերիդու երաժշտական փողային գործիքով նվագն օգնում Է ազատվել խռմփոցից եւ նպաստում Է հարմարավետ քնին: Տնտեսագիտության բագավառում մրցանակն ստացել են ավստրալացիներ Մեթյու Ռոքլոֆը եւ Նենսի Գրիրը, որոնք պարզել են, որ խաղատանը խաղացողները հակված են ավելի բարձր խաղագումարներ դնելու այն բանից հետո, երբ ձեռքներին կոկորդիլոս կամ ցանկացած այլ վտանգավոր կենդանի բռնեն:

Անատոմիայի բնագավառում մրցանակի Է արժանացել բրիտանացի Ջեյմս Հիթքոութը, ով պարզել Է, որ 30 տարեկանի հասնելուց հետո մարդու ականջներն սկսում են չափերով մոտավորապես 2 միլիմետր մեծանալ յուրաքանչյուր տասնամյակը մեկ:

Պարգեւի են արժանացել նաեւ ֆրանսիացի նյարդակենսաբանները, որոնք ապացուցել են, որ որոշ մարդկանց ուղեղում գոյություն ունի հատուկ տեղամաս, որը զզվանք Է առաջացնում պանրի հոտի եւ համի նկատմամբ: Բացի դրանից, Շնոբելյան մրցանակ են ստացել իտալացի գիտնականները, որոնք պարզել են, որ նույնական շատ երկվորյակներ լուսանկարներում չեն կարողանում միմյանց տարբերել:

Այս մրցանակը, որը նաեւ կոչվում Է Հականոբելյան մրցանակ, հանձնվում Է այնպիսի «նվաճումների համար, որոնք նախ ստիպում են ծիծաղել, իսկ այնուհետեւ՝ խորհել»: Այն սահմանվել Է 1991 թվականին «Անհավանական հետազոտությունների տարեգրություն» հանդեսի կողմից: 1999-ից մրցանակը շնորհվում Է 10 բնագավառներում, անվանակարգերի մի մասը համընկնում Է Նոբելյան մրցանակի անվանակարգերի հետ, մնացածները սահմանվում են ամեն տարի առանձին: Պարգեւները հաղթողները սովորաբար ստանում են տարբեր տարիների նոբելյան դափնեկիրների ձեռքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am