Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան իրենց ԵՄ կողմից խաբված է զգում. ԵՄ հարցերով նախարար

Թուրքիան իրենց ԵՄ կողմից խաբված է զգում. ԵՄ հարցերով նախարար

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին կառույցին անդամակցելու հարցում Թուրքիային խաբելու մեջ: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken-ը, այս մասին խոսել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը:

«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիությանն անդամակցության գործընթացում Թուրքիային տված խոստումները չի պահել: Թուրքիան իրեն խաբված է զգում ԵՄ առաջնորդների կողմից»,- նշել է նա:

Չելիքը մեղադրել է ԵՄ առաջնորդներին «Թուրքիային մեղադրելով միության ներսում առկա խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ անելու մեջ»: 

Նախարարն «ապշեցնող» է անվանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությանը, որում վերջինս ասել էր, թե «մոտ ապագայում Թուրքիան չի կարող լինել ԵՄ անդամ»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am