Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

ՀՀ վարչապետը կարևորում է էլեկտրաէներգիայի դիվերսիֆիկացումը՝ արտաքին էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու առումով


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը տարածաշրջանի այն երկրներից է, որ էներգակիրները ձեռք է բերում արտոնյալ գներով: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հարցին:

«Մենք նաև այդ ուղղությամբ դիվերսիֆիկացման աշխատանքներ ենք իրականացնում, ավելին՝ մենք բաց ենք առաջարկների համար: Եթե կա մատակարար, որը կարող է ասել, թե այսօր կարող են Հայաստանի սահման գազ բերել այսօրվա գործող սակագնից էժան գնով, այդ պարագայում որևիցե խոչընդոտ չի լինի, և ոչինչ մեզ չի խանգարի այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքել՝ անկախ նրանից, թե որ երկրից կլինի այդ կազմակերպությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետը կարևորում է նաև էլեկտրաէներգիայի դիվերսիֆիկացումը արտաքին էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու առումով: Կարեն Կարապետյանը իրատեսական է համարում, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային  էլեկտրաէներգետիկ շուկա:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ