Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2019-ին

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները 
նախատեսվում է ավարտին հասցնել 2019-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, սակայն այն դեռևս շահագործման հանձնված չէ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի,  կապի և տռղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Այն դեռ երաշխիքային սպասարկման մեջ է, և դեռևս չի վճարվել 3 միլիոն դոլարից մի փոքր ավել գումար: Առկա թերություններն այսօր կապալառուն իր հաշվին ուղղում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Մարտիրոսյանի խոսքով՝ երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները շարունակվում են Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով: Նախարարը նշեց, որ պայմանագրով նախատեսված է, որ երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները պայմանագրով նախատեսվում է ավարտել 2019թ-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am