Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ-չեխական հարաբերություններում մի շարք ոլորտներում համագործակցության նախադրյալներ կան 

Հայ-չեխական հարաբերություններում մի շարք ոլորտներում համագործակցության նախադրյալներ կան 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Երևանում հոկտեմբեր ամսին կիրականացվի հայ-չեխական բիզնես ֆորում։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։ 
«Տնտեսական հարաբերությունների առումով վերջին տարվա ընթացքում էապես ակտիվացված ընդհանուր շփումներ ենք ունեցել։ Անցյալ տարի իրականացրել ենք երեք բիզնես ֆորում, և այս տարի նույնպես որոշել ենք իրականացնել։ Ֆորումը կլինի հոկտեմբեր ամսին՝ Երևանում։ Ե՛վ Հայաստանի, և՛ Չեխիայի տարբեր գործարանների կողմից բավականին մեծ հետաքրքրություն կա համատեղ ծրագրեր իրականացնելու։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումը, ընդհանուր առմամբ, Հայաստանում բիզնեսի իրականացնման և պայմանների մատչելիությունը համեմատած տարածաշրջանի մի շարք երկրների հետ՝ հետաքրքիր բիզնես գաղափարներ են ստեղծում ամենատարբեր ոլորտներում»,- ընդգծեց Մելքոնյանը։ 
Նրա խոսքով, իրենք փորձում են ներկայացնել հայաստանյան մասնավոր սեկտորում բիզնես ֆորումներ կազմակերպելու և նրանց տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու միջոցով։ 
Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկվել են մի շարք ոլորտներ՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն։ 
«Մենք կարող ենք ընդլայնել այս ոլորտների ցանկը՝ ներառյալ ռազմատեխնիկականը, որտեղ մենք համագործակցության  լավ հնարավորություններ ունենք։ Արդեն ներդրումներ են կատարվել ցեմենտի արտադրության մեջ, ինչպես նաև տրանսպորտի ոլորտում»,- ասաց Վլադիմիր Բարտլը։ 
Նա իր խոսքում ընդգծեց մի քանի կարևոր դրույթներ, որոնցով Հայաստանը կարող է հետաքրքիր լինել Չեխիայի համար՝ բիզնեսի առումով։ Բարտլն առաջին հերթին նշեց, որ Հայաստանի և Չեխիայի միջև բազմաթիվ նմանություններ կան։ 
«Մենք Հայաստանը կարող ենք դիտարկել ոչ միայն որպես բաց երկիր, այլ նաև որպես դարպաս Ռուսաստանի և Իրանի համար։ Նույն ձևով Հայաստանի համար մենք կարող ենք ծառայել որպես դարպաս դեպի Եվրամիության միասնական շուկա»,- ասաց Վլադիմիր Բարտլը։ 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալը ներկայացրեց նաև ծրագրեր, որոնք իրականացվում են համատեղ համագործակցության արդյունքում։ 
«Բավականին հետաքրքիր ծրագրեր կան էներգետիկայի ոլորտում՝ հիմնականում երկու ուղղությամբ։ Ծրագրերից մեկն այն է, որ էներգետիկ ոլորտում սարքավորումների և տեխնոլոգիական հագեցվածությանն առնչվող չեխական արտադրության ապրանքների ներմուծումն է դեպի Հայաստան։ Երկրորդ ծրագիրը՝ վերականգնող էներգետիկան է՝ մասնավորապես նաև արևային և քամու էներգետիկայի մասով։ Վերջին երկու տարիների ընթացքում այս ոլորտը բավականին հետաքրքիր զարգացումներ է արձանագրում, և չեխական ընկերություններն ունեն լուրջ հնարավորություններ և փորձառություն։

Տարվա ընթացքում կանխատեսվող արևային օրերը մեզ համար մեծ հնարավորություններ են ստեղծում։

Գյուղատնտեսության ոլորտում նույնպես մեծ թվով պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Հիմնական շեշտը դրվել է այդ ոլորտում տեխնոլոգիական լուծումների ներմուծման և չեխական ընկերությունների հետ համատեղ գործողություններ իրականացնելու վրա»,- տեղեկացրեց Գագիկ Մելքոնյանը։  
Կայացել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը։ Դրա արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղություններն ըստ ոլորտների։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am