Ռոման Ամոյանը արժանացել է Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հատուկ մրցանակին
14:17, 11 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը պարգևատրվել է Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բազմակի մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը սպորտում ունեցած ավանդի և մարզական բարձր նվաճումների համար Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է հատուկ մրցանակով:
Անվանի մարզիկը որպես պատվավոր հյուր ներկա է գտնվել Աթենքում կայացած ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում