Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լևոն Մկրտչյանը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հեռանկարային է համարում

Լևոն Մկրտչյանը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հեռանկարային է համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը երկրի զարգացմանը և հարստացմանը զուգընթաց պետք է շարունակվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Նա նշեց, որայն իրականացվում է ազգային ծրագիր ձևաչափով։ 

«Սա մեր երիտասարդ սերնդի համար շատ կարևոր նախաձեռնություն է։ Տաք սննդի մատակարարումը կրտսեր դպրոցին կարևոր նշանակություն ունի երեխաների առողջության պահպանման տեսակետից։ Մեր գերատեսչությունը շատ է կարևորում ծրագիրը, որովհետև այս ծրագրի միջոցով դպրոց է մտնում մի քանի կարևոր հմտություն՝ կոլեկտիվիզմի զգացում, սնունդ կիսելու գաղափարախոսություն, ծնողներն են համախմբվում, երեխաները սովորում են զիջել միմյանց, համատեղ սնվել և աշխատել։ Այս սկզբունքները շատ կարևոր են, և ծրագիրը դաստիարակության առումով էլ շատ հետաքրքիր է»,- նշեց նախարարը։ 

Լևոն Մկրտչյանը հույս հայտնեց, որ մի օր կհասնեն այն բանին, որ հետագայում հիմնական դպրոցը կապահովվի պարտադիր սնունդով։ «

Երկրի զարգացմանը և հարստացմանը զուգընթաց այս ծրագիրը պետք է շարունակվի, քանի որ այն շատ հեռանկարային է և ֆիզիկական կրթության հետ միասին առողջ սերունդ ունենալուն ուղղված քաղաքականություն է ներկայացնում»,- ընդգծեց Մկրտչյանը։  

ՀՀ պետական բյուջեից ծրագիրը ֆինանսավորվում է ըստ աշակերտների թվի, որը ներառված է հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների թվով ֆինանսավորման բանաձևի մեջ՝ օրական 140 դրամի չափով, որից 120-ը նախատեսված է սննդի ձեռքբերման, իսկ 20 դրամը՝ հարակից ծախսերի համար։ Սնունդը սովորողներին տրամադրվում է ուսումնական տարվա 168 օրերի ընթացքում։ 

«Արարատի մարզում ծրագիրն ամբողջությամբ ընդունված է, պետությունը գումար է տրամադրում, բայց կա փոքրիկ դրամահավաք, որ ծնողներն են իրականացնում, որպեսզի որակը ավելի լավացվի։ Այստեղ ծնողները հավաքում են ամսական մոտ 800 դրամ յուրաքանչյուր երեխայի համար, իսկ պետությունն էլ ֆինանսավորում է 130-140 հազար դրամ»,- շեշտեց նախարարը։ 

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է  2010 թվականից ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի հանաշխարհային ծրագրի (ՊՀԾ) կողմից՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր մարզերի 1-4 դասարանների երեխաներն ապահովվում են սնունդով։ 

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով 2014-2017 թվականների պետական բյուջեից ֆինանսավորման ընդհանուր չափը կազմել է 1 մլրդ. 820 մլն. 675 հազար դրամ։ 2017 թվականի դրությամբ Ազգային ծրագրում ընդգրկված են Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի դպրոցները։ 

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շեշտեց, որ այս ծրագիրն ի վերջո կներդրվի նաև մայրաքաղաքում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am