Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մակրոնը կոչ է անում կառուցել ավելի ուժեղ և միավորված Եվրոպա

Մակրոնը կոչ է անում կառուցել ավելի ուժեղ և միավորված Եվրոպա

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, ով իր կառավարման ընթացքում առաջին անգամ պետական այցով գտնվում է Հունաստանում, կոչ է անում Եվրոպան դարձնել ավելի ուժեղ և միավորված:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է NewEurope-ը:

Բացի այդ, Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պլանավորում է Հունաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարել:

«Ներկայումս Եվրոպայի ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը սպառնալիքի տակ են: Չինաստանի և ԱՄՆ-ի նման մեծ ուժերի կողմից չկառավարվելու նպատակով՝ մենք պետք է կառուցենք ավելի ուժեղ և միավորված Եվրոպա: Ես հավատում եմ Եվրոպայի ինքնիշխանության ներուժին, որը մեզ թույլ կտա պաշտպանել ինքներս մեզ:

Մենք կցանկանայինք աջակցել Հունաստանի աճին և ներդրումներ կատարել նրա վերականգնման մեջ», - հայտարարել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը հավելել է նաև, որ Ֆրանսիան Եվրոպայի վերակառուցման համար ճանապարհային քարտեզ կներկայացնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am