Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ընտանիքում աշխատող անձ ունենալը չի նշանակում զրկվել նպաստից. Արտեմ Ասատրյան

Ընտանիքում աշխատող անձ ունենալը չի նշանակում զրկվել նպաստից. Արտեմ 
Ասատրյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անապահովության գնահատման համակարգում կան բազմաթիվ չափորոշիչներ և գործոններ, որոնցով  գնահատվում է անապահովության մակարդակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ապահովության համակարգը համապատասխան չափորոշիչներով գնահատում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության մակարդակը: Դրա վրա բազմաթիվ ցուցանիշներ և գործոններ են ազդեցություն ունենում, նաև, բնականաբար, եկամուտ ունենալը կամ չունենալը: Եկամուտների հետ կապված՝ կարողանում ենք ճշտել, ինչքան եկամուտ կա տվյալ ընտանիքում, իսկ եթե ընտանիքում կա բացակա անդամ, մնում է ճշգրտել նրա  բացակայության հանգամանքը, որը պետք է հաշվի առնվի անապահովության գնահատումը իրականացնելիս»,- ասաց Ասատրյանը:

Նախարարի խոսքով` այս մեթոդաբանությամբ փորձ է արվում լուծել հիմնարար խնդիրը, որը նաև արծարծում են հասարակության լայն շերտերը, այն է` պետք է բարձրացնել անապահովության գնահատման համակարգի հասցեականությունը, և լինի այնպես, որ այն ընտանիքները, որոնք ապահով են, չօգտվեն նպաստից, իսկ անապահովները` օգտվեն:

«Այսօր համակարգում նպաստ ստացողների թվում են նաև աշխատող անձ ունեցող ընտանիքները: Այսինքն` աշխատավարձ ստանալը չի նշանակում զրկվել նպաստից: Աշխատավարձը գործոններից մեկն է, որը ազդեցություն է ունենում անապահովության միավորի վրա»,- ասաց Ասատրյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am